Մեր առաքելությունն է ստեղծել պայմաններ և հնարավորություններ, որպեսզի երեխաները կարողանան զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը. Նոնա Վանեցյան
БлогՆոնա Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեր առաքելությունն է ստեղծել պայմաններ և հնարավորություններ, որպեսզի երեխաները կարողանան զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը և ունենալ ամուր հիմք ժամանակակից աշխարհում։
Մենք հնարավորություն ենք տալիս երեխային զարգացնել միջանձնային հմտությունները հասակակիցների և մեծահասակների հետ շփման միջոցով:
«Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի և ՀՄԱ- ի ուղեցույցը բժիշկ Մարիա Մոնտեսսորիի մանկավարժությունն է, ով մեծ հարգանքով է վերաբերվում այն աշխատանքին, որը երեխան կատարում է մեծանալու ընթացքում:
Մոնտեսսորիի կարգախոսը` «Օգնիր ինձ դա անել ինքնուրույն», մեզ համար ուղեցույց է, թե ինչպես աջակցել երեխային նրա զարգացման ընթացքում:
Մենք հնարավորություն ենք տալիս երեխաներին հեշտությամբ սովորել տարբեր լեզուներ՝ ստեղծելով եռալեզու միջավայր խաղերի, զբոսանքների, դասերի ինչպես նաև ճաշելու ժամանակ: