Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային
СпортՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։
26-րդ րոպեին անկյունայինից հետո դաշտի տերերը բացեցին հաշիվը հունական ՊԱՕԿ-ի 26-ամյա հարձակվող Յոնուց Միտրիցեի գոլի շնորհիվ։
Ռումինիայի թիմն առաջին խաղակեսում գնդակը վերահսկեց ժամանակի 72 տոկոսը, Հայաստանի թիմը ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին մինչեւ ընդմիջում։
Կապառոսը ընդմիջմանը կատարեց երեք փոփոխություն։ Կիսապաշտպաններ Իշխան Գելոյանի, Լուկաս Սելարայանի ու հարձակվող Սարգիս Ադամյանի հայտնվելուց հետո Հայաստանի թիմը տիրեց նախաձեռնությանը եւ մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն պատասխան գոլ խփել չհաջողվեց։ Սելարային երկար փոխանցումներից հետո երկու անգամ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, սակայն դիպուկ հարված կատարել չկարողացավ։
Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու Սարգիս Ադամանը պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը դեղին քարտեր ստացան եւ հաջորդ տնային հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ բաց կթողնեն։
Այսպիսով, վերջին 2 տուրից առաջ Հայաստանի հավաքականը 12 միավորով 4-րդ տեղում է: Ռումինիան 13 միավորով բարձրացավ 2-րդ տեղ: