Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ
СпортՀունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում՝ UWW-ում, կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։
Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել նաև ըմբիշներ Օլիմպիական խաղերի չեմպիոններ Թամաշ Լորինցը, Յուի Սուսակին, Հասան Յազդանին, Բլեսինգ Օբորուդուդուն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Մաքսվել Լեմար Գարիտան և Օվկիանիայի առաջնության ոսկե մեդալակիր Ջեսիկա Լավերսը։