Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան: Այս փուլում նա համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակում այն համայնքներում, որտեղ գործող համայնքապետների պաշտոնավարման ժամկետը լրացել է, և առաջիկայում ընտրություններ են սպասվում: Նույնը վերաբերում է նաև Տավուշի մարզին, որտեղ հիմնականում պաշտոնակատարներ են նշանակվել գործող համայնքապետները: Այստեղ, սակայն, միայն մեկ բացառություն կա. ժ/պ չի նշանակվել Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման հիմնական պատճառն այն է, որ Աղաբաբյանը պատրաստվում է առաջադրվել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, հասկանալի է՝ համամասնական ընտրակարգով ու, ի տարբերություն մյուս համայնքապետների, ոչ ՔՊ-ի ցուցակով: Այսպիսով, զուտ նեղ կուսակցական շահերից ելնելով՝ Փաշինյանը փաստացի մարզում ստեղծել է անհավասար վիճակ՝ սպասվող ընտրությունների առումով:
Ի դեպ, հիշեցնենք, որ Արսեն Աղաբաբյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետն է եղել: Այդ մասին 2018 թ. ապրիլի 25-ին առանձին գրառում էր արել հենց Փաշինյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում