ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևերը». «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1794-Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝ «Ազդարարը»:
1906 –ծնվել է հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը:
1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
1936 –ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:
1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:
1962- ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:
1991- Հայաստանում առաջին անգամ անցկացվել են նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
2003- վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայել յանը:
2007- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:
2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 զույգ է նշանվել:
2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ-Նովայի կիսանդրին:
2010- Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևերը», որը կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:
2011- «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին է հայտնաբերվել ավտոմեքենայում, ձեռքին՝ ատրճանակ, քունքի մասում՝ հրազենային վնասվածքով:
2018- Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
2019-Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:
ԱՇԽԱՐՀ
627 - վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին:
1553- վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:
1793- մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:
1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցել է մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից. ճակատամարտն ավարտվել է 3 օր անց Նապոլեոնի ջախջախիչ պարտությամբ և նրա՝ գահից առաջին անգամ հրաժարվելով:
1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:
1846 - Բոստոն քաղաքի (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլ յամ Մորտոն վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:
1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպը:
1853 - Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
1854– ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:
1854- ծնվել է չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:
1863 –ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:
1886-ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:
1923-Շվեյցարիայում Ջոն Հարվուդը արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:
1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:
1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը թողել են Օդեսան և նահանջել:
1946– Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել ֆաշիզմի 9 պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:
1956 - Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:
1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:
1978– Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի պապ՝ դառնալով ազգությամբ սլավոն առաջին Պապը:
1986– ծնվել է ռումինացի երգչուհի Իննան:
2005 - Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմայստեր Վեսելին Թոփալովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում