Աֆղանստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի
Международные новостиԱֆղանստանի Կանդագար քաղաքում շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հիվանդանոցի աղբյուրին: Ավելի վաղ հաղորդվում էր 41 զոհի մասին: Եվս 83 մարդ վիրավորում է ստացել:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել նախօրեին: Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է երեք ահաբեկիչ, ևս մեկ մարդ կրակ է բացել շենքի մոտ: ԶԼՄ-ների տյալներով՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: