Խառնամուսնություններից ծնված երեխաներին ինքնաբերաբար ՌԴ քաղաքացիություն կտրամադրվի․ Լավրով
Международные новостиՌուսաստանը մտադիր է իրականացնել մի նախաձեռնություն, ըստ որի՝ խառնամուսնություններից ծնված երեխաները ինքնաբերաբար կստանան Ռուսաստանի քաղաքացիություն՝ անկախ նրանց ծննդյան վայրից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հաջորդ քայլը, որը մենք ցանկանում ենք իրականացնել, վերաբերում է խառնամուսնությունների դեպքում երեխաների քաղաքացիությանը», - ասել է նա:
Լավրովը համոզված է, որ անկախ նրանից, թե որտեղ է ապրում այդպիսի ընտանիքը, որտեղ էլ որ երեխան ծնվի՝ Ռուսաստանի տարածքում, թե արտերկրում, նա պետք է ինքնաբերաբար ստանա Ռուսաստանի քաղաքացիություն: