ԱՄՆ֊ում առաջին անգամ մարդուն հաջողությամբ խոզի երիկամ է փոխպատվաստվել
Международные новостиՆյու Յորքում վիրաբույժները վիրահատություն են իրականացրել՝ գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամը փոխպատվաստելով մարդուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով New York Times-ի հոդվածը:
Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնտգոմերին, ով իրականացրել է վիրահատությունը, ասել է, որ օրգանը նորմալ գործում է, երիկամը «գրեթե անմիջապես» սկսել է աշխատել:
Գենետիկորեն ձևափոխված խոզերը «կարող են լինել կայուն և վերականգնվող օրգանների աղբյուր», - ասել է վիրաբույժը:
Հետազոտությանը մասնակցած փոխպատվաստման վիրաբուժության պրոֆեսորը վիրահատությունը անվանել է «հսկայական բեկում և շատ մեծ ձեռքբերում»: Ըստ ամերիկյան հրատարակության հեղինակի՝ եթե գիտնականներին հաջողվի սովորել, թե ինչպես պետք է աճեցնել խոզերի օրգանները մարդկանց փոխպատվաստման համար, դա կարող է փրկել մոտ 100 000 ամերիկացիների, ովքեր սպասում են փոխպատվաստման իրենց հերթին: Հոդվածում նշվում է, որ այս ամերիկացիներից մոտ 90 000-ին երիկամ է անհրաժեշտ: