Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Общество-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը և Շիրաի մարզի դատախազության դատախազ Մուրադյանը:
Տեղում աշխատել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի բնակիչ,18-ամյա Անուշիկ Ք.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:
Ավելին՝ այստեղ