ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հրադադարը խախտվել է ընդամենը 45 րոպե անց. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:
1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյանը (Հյուրմյուզ):
1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:
1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:
1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ընդունել է Խատիսյանի՝ խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:
1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլ յան Փիրումովը:
1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:
1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:
1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:
1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:
1995- վեցուկես տարվա դադարից հետո կրին սկսել է էլեկտրաէներգիա արտադրել Մեծամորի ատոմակայանը:
2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն առաջին հրատարակության շնորհանդեսը:
2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալը», արդյունքում Հայաստանը, ի դեմս «Արմենալի», ստացել է Եվրոպայում ալ յումինի գլանման լավագույն գործարանը:
2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:
2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի լավագույն հայ գրողներից մեկի՝ Մուշեղ Գալ շոյանի տուն-թանգարանը:
2020-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ժամը 08:00-ից ուժի մեջ է մտնել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի միջնորդությամբ որոշված հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը արդեն ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակով խախտել է այն։
ԱՇԽԱՐՀ
1581– համաձայն ավանդության, Երմակը գրավել է Սիբիրը։
1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը:
1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:
1673 –ծնվել է մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:
1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:
1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:
1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը, և սկսվել է Դիրեկտորիան:
1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։
1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Արևմտյան Ֆլորիդան:
1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս:
1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որը աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։
1892 – ջուրն է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։
1900 - Նյու Յորքում բացվել է մետրոյի առաջին գիծը:
1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց միությունը։
1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։
1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:
1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:
1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:
1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:
1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները, ավարտվել է 46 տարի տևած իսրայելա-հորդանանյան հակամարտությունը:
1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող կարգը, համաձայն որի, լորդերը աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:
2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել համացանցով:
2002 -ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել գրոհ, որի արդյունքում զոհվել է պատանդ պահվող 128 հանդիսատես:
2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:
2012 -ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:
2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։
2015 - 7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:
2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում