Լրագրողների Հայաստանի հավաքականը ֆուտբոլային մրցաշարի կմասնակցի Թբիլիսիում
СпортԼրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը հոկտեմբերի 29-30-ը Թբիլիսիում կմասնակցի խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին։
Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարում հանդես կգան լրագրողական 8 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։
Մասնակիցները բաժանված կլինեն երկու խմբերի, առաջին ու երկրորդ տեղ գրաված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ: Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միայն եզրափակիչում։
Մրցաշարի կազմակերպիչն է Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան։ Հայաստանի թիմի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղն էր գրավել Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացված անվանդական մրցաշարում։