Նավթի գինը նվազել է
ЭкономикаԵրկուշաբթի առավոտյան նավթի գինը նվազում է ՕՊԵԿ+ նիստի սպասումներով։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,23%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 83,52 դոլար, WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,38%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 83,25 դոլար։
Նավթի շուկայում բացասական դինամիկա է նկատվում, քանի որ ներդրողները որոշակի անվստահություն ունեն ՕՊԵԿ+ հերթական նիստից առաջ, որը ծրագրվում է անցկացնել նոյեմբերի 4-ին։