Սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել
ОбществоԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի:
Այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:
«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հարցրեց, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սահմանապահ զորքերում սպաների, պայմանագրային անձնակազմի աշխատավարձի կամ հավելավճարների ավելացում:
«Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել, մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով: Որովհետև բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում»,-ասաց Հակոբյանը:
շ
Շարունակությունը՝ այստեղ