Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն ամբողջ աշխարհում նշվում է 1988 թվականից, որի նպատակն է լայն հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ¬ի հիմնախնդիրներին: Տարիներ առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ¬ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Աշխարհում արդեն ապրում է շուրջ 40 մլն ՄԻԱՎ վարակակիր: Հայաստանում ՄԻԱՎ առաջին դեպքը գրանցվել է 1988թվականին և 2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը միգրացիայի արդյունք է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց քանակը հասնում է 3700-ի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման առաջին ազգային ծրագիրը մեր երկրում մեկնարկել է 2002 թվականին: Այժմ իրականացվում է ազգային երրորդ ծրագիրը, հաշվի առնելով այն, որ վարակի հիմնական թիրախային խումբը միգրացիոն գործընթացների հետևանքով են ձևավորվում: Ծրագրերը տալիս են իրենց արդյունքները, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում 2001 թվականից դոնորական արյան միջոցով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: 2007 թվականից ինտենսիվ աշխատանքի արդյունքում չի գրանցվել մորից երեխային վարակի փոխանցման որևէ դեպք: