Բայդենի՝ COVID-19-ի թեստը բացասական Է եղել
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի թեստը հոկտեմբերի 31-ին բացասական Է եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը դա հայտնել Է նոյեմբերի 1-ին՝ Միացյալ Նահանեգների ղեկավարի ինքնաթիռում կայացած ճեպազույցի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահն ուղեւորվում Է Գլազգո, որտեղ տեղի Է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 26-րդ խորհրդաժողովը(COP26):
«Թեստը կատարվել Է Մեծ Բրիտանիայի տարածք մուտքի պայմանները պահպանելու» եւ Գլազգոյի խորհրդաժովին մասնակցելու համար, ընդգծել Է Ժան Պիերը:
Հոկտեմբերի 31-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել Է, որ իր՝ COVID-19-ի թեստը դրական Է եղել: Այդ պատճաով ինքը Բայդենի հետ չի մեկնել Եվրոպա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: