Ովքեր պատվաստվել են AstraZeneca-ով, ապա կարդան ՍԱ
ОбществоՆոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։
AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։
Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ ստեղծված բրիտանա-շվեդական այս պատվաստանյութով Վրաստանում պատվաստվել է 61 456 մարդ։ Երկրում ամենաքիչ թվով պատվաստված են AstraZeneca-ով։
Ավելին՝ այստեղ