ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել
ОбществоԴեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեկտեմբերի մեկից նոր սահմանափակում կգործի։ Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և այսուհետ ՊՇՌ թեստի պատասխա գործատուին անհրաժեշտ կլինի ներկայացնել 7 օրը մեկ պարբերականությամբ»,-ասաց Ավանեսյանը։