Աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ 15 քաղաքացի է տեղափոխվել Ինֆեկցիոն ազգային կենտրոն, այդ թվում՝ 2 երեխա
ОбществоՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
Շարունակությունը՝ այստեղ