Այս պահին ՔԿՀ-ներում կան 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալ. նախարար
БлогՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր ՁԻԱՀԻ դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՁԻԱՀ-ը մարտահրավեր է, որը վեր է ազգային, կրոնական, ռասայական և մարդկությանը մինչ օրս հայտնի այլ հատկանիշներից. այստեղ կա մեկ համընդհանուր նույնականացում՝ գլոբալ առողջապահություն:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաև ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ:
Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ: Այս տարի ևս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎ\ՁԻԱՀԻ դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական և բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլորիս կողմից խնդրի կարևորության գիտակցումից: «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը» կարգախոսով ապրելը հիվանդության ռիսկի գնհատման իրական հնարավորություն է: Գուցե այս կերպ ունենանք ՄԱՐԴՈՒ կողմից վերջնականապես հաղթահարված ևս մեկ չարիք...