Ակցիայի մասնակիցները պատռեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը
ОбществоԳարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ անցկացվող ակցիայի մասնակիցները պատռեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը:
«Ապօրինածին ու ապօրինի փաստաթուղթ է։ Այս ակցիան այն բանի համար է, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը ճիշտ թիրախավորեն խնդիրը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ Արցախի տարածքների վերաբերյալ որևէ բան ստորագրել»,- ասաց «Համահայկական ազգային համաձայնության» նախաձեռնության ղեկավար Արթուր Արմենը:
«Ինչ վերաբերում է Արցախի համար սև թուղթ համարվող այս այլանդակությանը, որի ներքո երեք երկրների ղեկավարների ստորագրությունն է դրված, միջազգային օրենքի նորմերին չի համապատասխանում, ազգային օրենսդրությանը չի համապատասխանում։ Սա աղբ է, պատռեք, գցեք աղբարկղը»,- ասաց նա։