Այսինքն եթե մենք խոսենք պատերազմից, ադրբեջանցիները չեն կրակելո՞ւ. Ալեն Սիմոնյան
ПолитикаԱդրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ են կրում. Դրանք զուգորդվում են նաեւ հակառակ հայտարարություններով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները կրակ էին բացել ջրատարի վրա աշխատող քաղաքացիական անձանց վրա, որի հետեւանքով մեկ քաղաքացի զոհվել էր, երեքը՝ վիրվորվել:
«Մենք այստեղ պետք է նայենք, թե մեր շահը, մեր ժողովրդի շահը որն է, մեզ պետք է իրավիճակ, որտեղ կկարողանանք Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ քննարկենք եւ շարունակենք Արցախի հարցով այն քննարկումները, որոնք ընդհատվել են:
Միգուցե թերթերի համար, ֆեյսբուքյան գրառումների համար կարելի է ասել՝ վայ, իրենք սենց բան ասեցին, բա մենք ի՞նչ ասեցինք, բայց մեն այստեղ չենք եկել, որ իրար ինչ-որ բան ապացուցենք: Մենք եկել ենք այստեղ, որ մեր երկրի շահերը առաջ տանենք: Իսկ վարքագիծը ես պայմանավորում եմ Ադրբեջանի րոպեական ոգեւորությամբ»,-ասաց ԱԺ խոսնակը:
ԴԻտարկմանը, որ մենք խոսում ենք խաղաղությունից, իսկ ադրբեջանցիները կրակում են, նա արձագանքեց. «Այսինքն եթե մենք խոսենք պատերազմից, իրենք չեն կրակելո՞ւ: Մեր պատասխանն ադեկվատ է: Մենք չպետք է պատերազմ հրահրենք, պատերազմ սկսենք, որովհետեւ մենք երբեւիցե դա չենք արել, նույնիսկ Արցախյան առաջին պատերազմից հետո:
Ես հիմա կարող եմ տեսախցիկների առջեւ ամպագորգոռ հայտարարություններ անեմ, վատ-վատ բառեր ասեմ, հայհոյանքներ, վիրավորանքներ հնչեցնեմ Ադրբեջանի հասցեին, դրանից այդ կրակոցները ավելի շատանլու են, ոչ թե քչանալու: Մենք պետք է երկարատեւ խաղաղության ճանապարհով գնանք, որ կարողանանք մեր երկիրը կառուցել»: