«Զանգեզուրի միջանցքը» չի սպառնում որևէ երկրի շահերին. Թուրքիայի պաշտպանության նախարար
Международные новостиԵրևանը պետք է օգտվի պատմական հնարավորությունից և պատասխանի խաղաղության մասին կոչերին, որոնք հնչեցնում են Անկարան և Բաքուն: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը:
Նրա խոսքով՝ լավագույն ներդրումը տարածաշրջանային զարգացման գործում կդառնար սերտ համագործակցությունը հենց տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև:
Անդրադառնալով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ թուրք նախարարն ընդգծել է, որ տվյալ տրանսպորտային երթուղին սպառնալիք չի ներկայացնում որևէ երկրի շահերի համար:
«Երկու երկիրը պետք է երկխոսություն վարեն այդ հարցով: Անհրաժեշտ է աջակցել այդ գործընթացին և ոչ թե կանխել այն: Համագործակցությունը կբերի բարօրության աճի, և այդ գործընթացը չի սահմանափակվի Ադրբեջանով: Դրական ազդեցություն կզգան նաև տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է թուրք նախարարը: