Հրատապ նիստ է հրավիրվել՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային կետեր տեղադրելու հարցով. Մանուկյան
Политика«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ժամը 14.00-ին հրավիրել է հրատապ նիստ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հրատապ նիստում կքննարկվի երեկ կեսգիշերից ՀՀ սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետեր տեղադրելու, ինչպես նաև այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերը։ Հատուկ հաշվետվության են կանչվել նաև կառավարության ներկայացուցիչներ։
Ավելին՝ այստեղ