Իսրայելը համազգային վարժանքներ կանցկացնի՝ ապագայում կորոնավիրուսի հնարավոր տարբերակներին պատրաստվելու համար
Международные новостиԻսրայելը համազգային զորավարժություններ կանցկացնի՝ ապագայում կորոնավիրուսի հնարավոր տարբերակներին նախապատրաստվելու համար, հայտնել են վարչապետի գրասենյակից՝ ասելով, որ զորավարժությունն իր տեսակի մեջ առաջինն է լինելու աշխարհում, գրում է The Times of Israel-ը։
«Իսրայել պետությունը գտնվում է հիանալի իրավիճակում, մենք հաղթահարել ենք չորրորդ ալիքը եւ գտնվում ենք դելտա տարբերակից դուրս գալու շեմին»,- ասել է վարչապետ Նաֆթալի Բենեթը։ «Բայց միեւնույն ժամանակ մենք միշտ նայում ենք ապագային եւ պատրաստվում շարունակել քարոզարշավը»։
Զորավարժությունը, որոնք կանցկացվեն Երուսաղեմում իրավիճակի սենյակից, սիմուլյացիա կլինեն, որոնք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխանությունների համակարգում են ենթադրում՝ COVID-ի նոր շտամին պատրաստվելու համար, որը վարժանքների համար ստացել է «Օմեգա» մականունը:
Պաշտոնյաները պետք է գործ ունենան սցենարների լայն շրջանակի հետ եւ աշխատեն տեղաշարժի սահմանափակումների, կարանտինի, կրթության, օդային ավիափոխադրումների եւ այլնի հետ կապված որոշումներ կայացնելու եւ համակարգման ուղղությամբ: