Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք
ОбществоՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 36 տրանսպորտային միջոց։
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող 1 տրանսպորտային միջոց, 1-ում էլ բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։