«Հայ ռուսաֆոբները ցիտել են Լերմոնտովին»․ «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
evrazia.org- ը գրում է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտի և ռուս խաղաղապահների՝ տարածաշրջան մուտքի առաջին տարեդարձին ընդառաջ Երևանում տեղի է ունեցել «ազգային դեմոկրատական ուժերի» հանրահավաք։ Հավաքի կազմակերպիչն է եղել Սորոսի հիմնադրամի և «Սասնա ծռեր» կուսակցության կողմից հովանավորվող Ազգային դեմոկրատական շարժումը։ Նրանց ղեկավարները՝ Ժիրայր Սեֆիլ յանն ու Վահե Գասպարյանը, ավանդաբար Հայաստանի բոլոր դժբախտությունների համար մեղադրում են Ռուսաստանին ու ռուսներին։
Բայց այս անգամ նրանք հատել են պարկեշտության և ողջախոհության բոլոր սահմանները՝ խեղաթյուրելով պատմությունը և վիրավորելով Ռուսաստանի բնակիչներին։ «Այսօր մենք հասկանում ենք, որ ռուս-հայկական բարեկամության միֆը մեկընդմիշտ հերքվել է։ Եվ այսուհետ դա մեզ համար աքսիոմա է։ Մենք՝ հայ ժողովուրդս, ձեզ պատասխանում ենք Միխայիլ Յուրիևիչ Լերմոնտովի խոսքերով. «Ցտեսություն, անլվա Ռուսաստան»», - բղավել է Գասպարյանը ցույցի ժամանակ:
Երևանում ռուսաֆոբ ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլ յանը, նախկինում դատապարտվել է Հայաստանում ահաբեկչության համար, սակայն 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ազատ է արձակվել։ Նա ծնվել է Լիբանանում և ունի ոչ միայն մոլեգին ազգայնականի և Ռուսաստանն ատողի, այլ նաև ամերիկյան և ֆրանսիական հատուկ ծառայությունների անմիջական գործակալի համբավ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում