ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրաժարականի պահանջով հերթական հանրահավաք․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կույրերի միջազգային օր, Ռուսաստան՝ Քիմիական և ռադիացիոն պաշտպանության զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1114– Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:
1808- Թուրքիայում սկսել է հրատարակվել հայալեզու «Ժամանակ» թերթը:
1894 –ծնվել է դերասան Լևոն Զոհրաբյանը:
1895 –ծնվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը:
1908– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան):
1927 –ծնվել է ծաղրանկարիչ Գեորգի Յարալ յանը:
1937 – ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:
1937 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:
1959 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Արիս Շաքլ յանը:
1975 – ծնվել է նկարիչ, ձևավորող Հռիփսիմե Մարգարյանը:
1920 – հայկական կառավարության գիտությամբ վրացական զորքերը մտել են 1919 թվականի հայ-վրացական պատերազմի արդյունքում ստեղծված չեզոք գոտի, որպեսզի կանխվի այդ տարածքների օկուպացիան թուրքերի կողմից:
2005-Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում գիշերը փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը:
2006-«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:
2014-Մայր Աթոռում աշխատանքներն է ավարտել Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ որոշվել է առաջիկա ապրիլի 23-ին իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը:
2019-Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել:
2020- Երևանի Ազատության հրապարակում կայացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։ -Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:
ԱՇԽԱՐՀ
354 – ծնվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:
1002 – Էտերելդ 2-րդ Խելագարի հրամանով Անգլիայի հարավային շրջաններում իրականացվել է դանիացիների սպանդ:
1775 - անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի ղեկավարած բանակը գրավել է Մոնրեալը:
1805 - վիեննացի մսագործ Իոհան Լաները հայտնագործել է նրբերշիկը:
1810 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը:
1850– ծնվել է շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին», «Սև նետը»):
1862 - Լուիս Քերոլը, Ալիս Լիդլին տված խոստմանը համաձայն, սկսել է գրել Ալիսի մասին հեքիաթը:
1868– վախճանվել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:
1903– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը՝ Կամիլ Պիսսարոն:
1907 -Ֆրանսիական Նորմանդիայում Պոլ Կորնյուն իր ստեղծած ուղղաթիռով կարողացել է 2 մետր (6,5 ֆուտ) բարձրանալ օդ:
1913 -կնքվել է թուրք-հունական համաձայնագիր՝ համաձայն որի, հույները, բացի Էգեյան ծովի Թինիդոս, Իմբրդոս և Դոդեկանես կզիները, ստացել են նաև Կրիտոս կղզին:
1928 -Լենինի ուղեղի հետազոտման լաբորատորիայի հիմքի վրա գերմանացի ֆիզիոլոգ Օսկար Ֆոգտը Մոսկվայում ստեղծում է Ուղեղի ինստիտուտը:
1940-Willis Motor ընկերությունը փորձարկել է առաջին ջիպ ավտոմեքենան:
1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային զորքերի Կիևյան հարձակողական օպերացիան:
1964– տեղի է ունեցել «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:
1985 -ժայթքել է 1845 թվականից մարած կոլումբիական Նևադո-դել-Ռուիս հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ:
1994 - Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միացել է Եվրամիությանը 2001 -Հյուսիսային դաշինքի ուժերը մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:
2007 - Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը հանել է վրացական Բաթումիից:
2015 - Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում