Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է․ պատճառը հայ-ադրբեջանական հերթական միջադեպն է․ ԱՀ ՆԳՆ
ОбществоԱրցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: