Հրդեհ Գյումրիում. 13-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր
ОбществоՆոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին:
Այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբ (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):
Շարունակությունը՝ այստեղ