Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը՝ Հայաստանում
ОбществоՀայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 882 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7016 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1377 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8393-ի:
Ավելին՝ այստեղ