Ո՞ր գործոններն են վատթարացնում Covid-19-ի ընթացքը հիվանդի մոտ
ОбществоCOVID-19-ի ընթացքը տարբեր է յուրաքանչյուր հիվանդի մոտ, այնուամենայնիվ, կարելի է բացահայտել ընդհանուր գործոններ, որոնք ազդում են հիվանդության ծանրության վրա։ Նրանց ցուցակը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է ամենաբարձր կարգի բժիշկ-թերապևտ Սերգեյ Չերեմուշկինը։
Ուղեկցող պաթոլոգիաները միտումնավոր բարդացնում են կլինիկական պատկերը, բացատրել է գլխավոր թերապևտ, Ռուսաստանի «Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի» բաժանմունքի վարիչ, ամենաբարձր կարգի թերապևտ Սերգեյ Չերեմուշկինը:
«Ցանկացած ուղեկցող պաթոլոգիա, հիվանդություն, հատկապես հիպերտոնիա, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, արյան պաթոլոգիա, ուռուցքաբանական վիճակներ, վատթարացնում են հիվանդության ընթացքը»,- ասել է նա։
Բժիշկը նշել է նաև այլ գործոններ, որոնցից կախված է հիվանդության ընթացքը.
«Դա վիրուսայնությունն է, այսինքն՝ վիրուսի ներկայիս շտամի վտանգը և ագրեսիվությունը, մյուս գործոնը կոնկրետ անհատի իմունային պատասխանի բնութագիրն է, հաջորդը վիրուսային ծանրաբեռնվածությունն է, այսինքն՝ վիրուսի չափաբաժինը օրգանիզմում:
Ավելին՝ այստեղ