ՌԴ-ն սկսել է C-400-ի մատակարումը Հնդկաստան
Международные новостиՌուսաստանը սկսել է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Հնդկաստան, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Առաջին մատակարարումներն արդեն սկսվել են»,- ասել է Շուգաևը Dubai Airshow-2021-ում։ Նրա խոսքով, Հնդկաստանը մինչև տարեվերջ կստանա առաջին դիվիզիոնը։
5,43 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրով Հնդկաստանը կստանա C-400 գնդի հինգ համալիր: Սպասվում է, որ բոլոր համակարգերը կմատակարարվեն մինչև 2024 թվականի վերջ: