«Պատրաստ ենք օգնել». Պուտինը՝ լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի մասին
Международные новостиՌուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել լուծել Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը, եթե իրենից ինչ-որ բան կախված լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նպաստենք դրան (ճգնաժամի կարգավորմանը), եթե, իհարկե, այստեղ ինչ-որ բան կախված է մեզանից», - ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդացել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր: