ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցակիցները նախավերջին տուրում
СпортՍլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի շախմատիստների հետ։
Երկու թիմերն էլ վաստակել են 10 միավոր եւ բաժանում են 3-8-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի , Գերմանիայի, Ադրբեջանի եւ Իսպանիայի թիմերի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կմրցի Լիտվայի թիմի հետ, որը 8 միավորով բաժանում է 9-10-րդ տեղերը։ Հայաստանի թիմը 7 միավորով բաժանում է 11-20-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի, Ուկրաինայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել սերբերի հետ։