Ծնողները այրել են որդուն, երբ իմացել են, որ ուրիշի հետ է ամուսնացել
Международные новостиՌուանդայի բնակչին սեփական ընտանիքը գրեթե ողջ-ողջ այրել է ուրիշ աղջկա հետ ամուսնանալու համար, գրել է Mirror-ը։ Ծնողները ամուսնության համար օրհնություն չեն տվել, սակայն որդին չի լսել նրանց, ինչը զայրացրել է ծնողներին։
Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդու անունը Մուգաբարիջիրա Ժան Կլոդ է։ Ծնողները փորձել են նրան կապել մի աղջկա հետ, որին նա երբեք չէր տեսել։ Որդին հրաժարվել է ամուսնանալ այդ աղջկա հետ՝ ընտրելով մեկ ուրիշին։
Ինչպես հիշում է աֆրիկացին, այդ ժամանակ մայրն ու հայրը նրան քնաբեր են տվել։ Երբ տղամարդը քնել է, վրան բենզին են լցրել ու այրել։ Հարեւանները հասել են ճիչերի վրա եւ Ժան Կլոդին տեղափոխել հիվանդանոց։
Մուգաբարիջիրան 22 օր կոմայի մեջ է մնացել, սակայն ողջ է մնացել։ Չնայած միջադեպին՝ սիրելին չի լքել նրան, այլ օգնել է ոտքի կանգնել։ Այժմ երեք երեխա ունեցող զույգը մտադիր է այլ քաղաք տեղափոխվել՝ վախենալով Մուգաբարիջիրայի կյանքի համար։
Ներկա պահին հայտնի չէ, թե արդյո՞ք տեղի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են գործը, եւ արդյո՞ք Ժան Կլոդի ծնողներին մեղադրանք է առաջադրվել: