ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
СпортՍլովենիայում նոյեմբերի 21-ին կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Չեմպիոնի կոչմանը հավակնող Հայաստանի հավաքականը վերջին տուրում կմրցի ուկրաինացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հետ բաժանում են 1-4-րդ տեղերը։
Նախորդ 8 տուրերում Հայաստանի թիմը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսպանիայի թիմերի հետ, 3,5։0,5 հաշվով պարտության մատնել սերբերին։
Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում կմրցի չեխերի հետ։ Երկու թիմերն էլ վաստակել են 8 միավոր եւ բաժանում են 14-17-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի, Ուկրաինայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել սերբերի եւ լիտվացիների հետ։
Չեմպիոնի կոչումը նվաճել են ռուսաստանցի շախմատիստուհիները՝ 16 միավոր, երկրորդ տեղն ապահովել է 13 միավոր վաստակած Վրաստանի թիմը։