«Բավարիայի» հիմնական կազմի 8 խաղացող չի մեկնել Կիեւ
СпортԳերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ ունի լուրջ կադրային խնդիրներ։ Հիմնական կազմի 8 խաղացող չի մեկնել Կիեւ։
Պաշտպաններ Նիկլաս Զյուլեն եւ Յոսիպ Ստանիշիչը վարակվել են կորոնավիրուսով, իսկ նրանց հետ շփում ունեցած Ջոշուա Կիմիխը, Սերժ Գնաբրին, Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը, Ջամալ Մուսիալան եւՄիքայել Կյուիսանսը ինքնամեկուսացել են, հաղորդում է «Բավարիայի» կաքը։ Դայո Ուպամեկանոն խաղը բաց կթողնի դեղին քարտերի պատճառով որակազրկման հետեւանքով։
Հարցականի տակ է նաեւ Քինգսլի Քոմանի եւ Մարսել Զաբիտցերի մասնակցությունը։ Նրանք թեթեւ վնասվածքներ ունեն։
«Դինամո» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։