ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Международные новостиՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները հանրապետական բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքին են հանձնել մարդասիրական բեռ՝ 200 տաք վերմակների տեսքով՝ մոտ 1 տոննա ընդհանուր քաշով։
«Այսօր Ստեփանակերտ քաղաքի բժշկական կենտրոնում մարդասիրական ակցիա է անցկացվել «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ հիվանդանոցին նվիրաբերվել է 200 վերմակ։ Նաեւ ցուրտ եղանակի նախաշեմին նախատեսվում է անցկացնել հերթական մարդասիրական ակցիան՝ անխափան հոսանքի մատակարարման եւ ջեռուցիչների տեղափոխմամբ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիտվինովը։
Ավելին՝ այստեղ