Ռուսաստանը ագրեսիվ պլաններ չի մշակում. Պեսկով
Международные новостиՌուսաստանը Ուկրաինայի դեմ ագրեսիվ պլաններ չի մշակում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ո՞վ ում վրա կհարձակվի՝ Ռուսաստա՞նը՝ Ուկրաինայի, թե՞ Ուկրաինան՝ Ռուսաստանի: Ամերիկյան և ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ Ռուսաստանը պատրաստվում է ագրեսիայի՝ ընդդեմ Ուկրաինայի, , իսկ մենք պնդում ենք, որ Ուկրաինան ագրեսիվ գործողություններ է ծրագրում Դոնբասի դեմ՝ մի նրբերանգ, որը պետք է ճիշտ հասկանալ և ճիշտ մեկնաբանել: Տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարվել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, ագրեսիվ պլաններ չի մշակում։ Եվ դա այդպես է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունը աղբյուրների վրա հղումով հոդված էր հրապարակել, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզությունն իբր բացահայտել է 2022 թվականի սկզբին Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերը։ Հրատարակությունը նշում է, որ ռազմական գործողությանը կարող է ներգրավվել մոտ 100 հազար զինվոր։