Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 33 796 նոր դեպք է գրանցվել
Международные новостиՌուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 33 796-ով՝ հասնելով 9 468 189-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ՌԴ 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման (COVID-19) հաստատված 33796 դեպք, այդ թվում՝ 2340-ը (6.9 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների»,- ասվում է զեկույցում։
Համավարակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 9 468 189 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0.36 տոկոս։
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ից մահվան 1238 դեպք, ամբողջ ընթացքում այս հիվանդությունից մահացել է 269057 մարդ։