Լուկաշենկոն ժամանել է Լեհաստանի հետ սահման
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրուզգի անցակետի տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն, որտեղ տեղավորվում են մերձավորարևելյան միգրանտներ, փոխանցում է РИА Новости-ն։
Նոյեմբերին Բելառուսի և Լեհաստանի սահմանի մոտ ձևավորվել է միգրանտների խումբ, որոնք հիմնականում քրդեր են և կազմում են ավելի քան 2 հազար մարդ։ Միգրանտները փորձել են ճեղքել Լեհաստանի հետ սահմանը Գրոդնոյի շրջանի «Բրուզգի» անցակետում (լեհական կողմից՝ «Կուզնիցա»), սակայն փորձը կասեցվել է լեհական անվտանգության ուժերի կողմից՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Բելառուսի իշխանությունները միգրանտներին տեղավորելու համար սահմանային անցակետի մոտ տեղակայված տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն են պատրաստել։
Ընդհանուր առմամբ, ինչպես նոյեմբերին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը, Բելառուսում մոտ 7000 փախստական կա։ Մինչդեռ միգրանտների մի մասը վերադառնում է տուն ԵՄ մտնելու անհաջող փորձերից հետո։ Մասնավորապես, նոյեմբերին Iraqi Airways-ն արդեն իրականացրել է երեք տարհանման չվերթ դեպի Իրաք, որոնցով տուն է վերադարձրել իր միգրանտ քաղաքացիներին, ովքեր փորձել են Բելառուսի տարածքով մուտք գործել ԵՄ։ Բելառուսական իշխանությունների տվյալներով՝ Բելառուսի քաղաքացիները դեռ ցանկություն չեն հայտնել վերադառնալ հայրենիք՝ սպասելով հումանիտար միջանցքի դեպի ԵՄ երկրներ։