Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից
TV«Այսօր որևէ մեկի հրաժարականի, քննադատության վերաբերյալ չենք խոսելու։ Մեր համախմբան կոչով գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ հուսալով , որ չարի պարիսպների կքանդվեն». Այս մասին այսօր նոյեմբերի 28-ին, «Ազատագրական շարժման» երթի ժամանակ ասաց Ազատագրական շարժման անդամ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակից մեկնարկած «Ազատագրական շարժման» երթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին համախմբման ուխտագնացություն է:
«Էջմիածնում հոգևոր առաջնորդների հետ աղոթք կբարձրացնենք և կփորձենք համախմբման ոգին ձեռք բերել»,- նշեց Զոհրաբյանը:
Շարժման ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ երթին ուղեկցելու են նաև մեքենաներ, որոնցով տեղափոխելու են տարեց մարդկանց։