Աշխարհում առաջին երկիրը փակեց սահմանները Covid-19-ի նոր շտամի պատճառով
Международные новостиԻսրայելը որոշել է փակել իր սահմանները՝ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Times of Israel-ը։
Այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը կտևի երկու շաբաթ, կանոններն ուժի մեջ են մտել կիրակի։
Միաժամանակ երկիր կարող են մուտք գործել կառավարական հանձնաժողովի կողմից հատուկ թույլտվություն ստացած օտարերկրացիները։
Բացի այդ, հրեական պետության իշխանությունները մտցրել են ավելի խիստ կանոններ իսրայելցիներին կորոնավիրուսի հայտնաբերման համար և խստացրել են հսկողությունը վարակված քաղաքացիների տեղաշարժի նկատմամբ։
Ավելին՝ այստեղ