Իմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է ունեցել անկեղծորեն քննարկելու օրակարգային հարցեր։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի վարչապետի նախագահների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։
«Ուրբաթ օրը իմ եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ռուսական կողմի միջնորդությամբ Ռուսաստանում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր զրույցի ընթացքում Իլհամ Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր։ Այժմ լուծվում է Արաքս գետի երկայնքով երկաթգծի և ցամաքային մայրուղու կառուցման հարցը։ Սրան զուգահեռ՝ քննարկվում է դեպի Իգգդիր ճանապարհ կառուցելու հարցը։ Ադրբեջանը Նախիջևանի և Հայաստանի տարածքով Իգդիրին կապող ճանապարհը կդառնա շատ հաջողված նախագիծ։ Մենք արդեն բարձրացրել ենք այս թեման՝ խոսելով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ «3+3» հարթակի մասին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։