Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը
Культура75 տարեկանում կյանքից հեռացել է հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր դեմքերից մեկը՝ Գագիկ Հարությունյանը։
Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին` Գագիկ Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական եւ խորհրդային երկրներում լույս տեսնող պարբերականներին։
1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին՝ նա ձեւավորել է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձեւաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։ Իրենց պատմական եւ գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են Եվրոպայում եւ Աֆրիկայում Հարությունյանի արած մեծածավալ շարքերը, ինչպես նաեւ Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։
Ավելին՝ այստեղ