Երևանում կրկին ապօրինի շինություններ են ապամոնտաժվել
ОбществоԵրևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Դեկտեմբերի 1-ին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են ազատվել Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջաններում։
Առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության շինություններ կառուցած երկու քաղաքացու էլ ողջամիտ ժամանակ է տրվել կառույցներն իրենց միջոցներով ապամոնտաժելու համար։