Առաջնայինը մեր երկրի սահմաններն են. Ալեն Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը
ИнтервьюՍա Ալեն Սիմոնյանի անձնական մեքենան չէ, պետգույքի մի մաս է: Ես պարտավոր եմ մարդկանց բացատրել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի եթերում ասաց ԱԺ նախագահը՝ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով թանկարժեք մեքենայի ձեռքբերման մասին ԶԼՄ-ներում տարածված աղմուկին:
Հիշեցնենք, որ Կառավարությունը ԱԺ-ին թույլատրել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերել 200.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։
«Ես խնդրել եմ վարչապետին ԱԺ տնտեսած միջոցներից գնումներ կատարել, դա պետական մեքենա է: Ես չեմ վախենում որևէ քննադատությունից, ԱԺ-ում փոփոխություններ են լինելու»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործունեությանը նշեց․ «Ընդդիմությունը չունի քաղաքական նպատակ: Ընդդիմության գործունեությունը իշխանության համար նվեր է, բայց պետության համար՝ վնասակար»: