Ադրբեջանցի ընդդիմադիրները ոստիկանության կողմից դաժան ծեծի են ենթարկվել (տեսանյութ)
Международные новостиԵրեկ ադրբեջանցի ընդդիմադիրները փորձել են բողոքի ցույց կազմակերպել Բաքվում՝ ի պաշտպանություն ձերբակալված ակտիվիստ Սալեհ Ռուստամովի։ Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է մասնակիցներին: Մինչեւ ակցիայի մեկնարկը, ավելի քան 20 մարդ ձերբակալվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության աշխատակիցները մարդկանց դաժան ծեծի են ենթարկել: Ծեծի է ենթարկվել նաեւ ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն, որին ձերբակալել են դստեր հետ:
Ավելին՝ այստեղ