Լեւանդովսկին «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի
СпортՄյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գերմանական ակումբից հեռանալու մտադրություն չունի, հաղորդում է գերմանական Bild-ը։ Իսպանական մամուլը գրել է, որ հունվարին կամ հաջորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի 33-ամյա ֆուտբոլիստին։
Ռոբերտ Լեւանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր է այն երկարաձգել մինչեւ 2024թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում նա արժանացել էր տարվա լավագույն հարձակվողի մրցանակին, իսկ քվեարկությունում գրավել էր երկրորդ տեղը՝ առաջ թողնելով ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։