Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը
КультураԴեկտեմբերի 14-ից 20-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։
Նվագախմբից NEWS.am-ին հայտնում են, որ այն այս տարի կրում է «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Փառատոնային չորս համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի 20-րդ դարի այս խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 և թիվ 2 կոնցերտները, 12-րդ սիմֆոնիան, Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, 7-րդ սիմֆոնիան, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, 2-րդ սիմֆոնիան՝ «Զանգով սիմֆոնիա»։ Փառատոնը կեզրափակվի «Սիմֆոնիկ ջազ» համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։
Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան անվանի երաժիշտներ Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր), Վալենտինա Լիսիցան (դաշնամուր), Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)։
Նվագախմբից եեղեկացնում են նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021թ. նոյեմբերին դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ։